Դոլարը տարվա ընթացքում առաջին անգամ հաղթահարեց 73 ռուբլու նշագիծը
ՏնտեսությունՄոսկվայի բորսայում դեկտեմբերի 30-ին կայացած սակարկությունների ընթացքում դոլարի փոխարժեքը գերազանցել Է 73 ռուբլին: Երեւանի ժամանակով ժամը 12:20-ի տվյալներով ամերիկյան արժույթն արժեր 73,14 ռուբլի: Այն այդ մակարդակին չԷր հասել 2014 թվականի դեկտեմբերից ի վեր:
Միաժամանակ եվրոյի դիմաց տալիս են 80,02 ռուբլի: Այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Դեկտեմբերի 30-ի համար սահմանված պաշտոնական փոխարժեքներն են՝ 72,51 ռուբլին եւ 79,55 ռուբլին՝ համապատասխանաբար: Ռուսական արժույթի վրա շարունակում Է ճնշել նավթի գնանշումների դինամիկան: Դեկտեմբերի 29-ին Brent մակնիշի նավթի արժեքը բարձրացել Էր բարելի դիմաց մինչեւ 37,79 դոլար, դեկտեմբերի 30-ին այն վաճառվում Է 37,34 դոլարով: