Եթե երեխան նստում է այս դիրքով, ապա անմիջապես կանխեք դա
LifestyleԵրբ երեխան «W» դիրքում է, ապա նստած է հետույքի վրա և 2 ոտքերը ծալված են դեպի հետ։ Եթե նայեք երեխային վերևից, ապա ոտքերի այս դիրքը նման է «W» տառի, որտեղից էլ առաջացել է անվանումը։
Երեխաներին այս դիրքը շատ հարմար է և նրանք կարողանում են հանգիստ խաղալ իրենց խաղալիքներով։
Երկար ժամանակ այս դիրքով նստելու դեպքում սկսում են առաջանալ խնդիրներ և այն ունենում է բացասական հետևանքներ։
Այս դիրքով նստելու դեպքում մեծ է հավանականությունը, որ երեխայի կոնքերի և ոտքերի մկանները դառնան կարճ և ամուր, որը կարող է հետագայում բացասական ազդեցություն ունենալ նրանց հավասարակշռության, շարժային հմտությունների զարգացման վրա։
«W» դիրքով նստելը կարող է բարձրացնել երեխայի մոտ կոնքերի հոդախախտի հավանականությունը։ Այն հետագայում նվազեցնում է երեխայի վազելու, ցատկելու կարողությունները, քանի որ «W» դիրքը թույլ չի տալիս, որպեսզի երեխայի մոտ զարգանան մկանները։
Այնպես որ, շատ կաևոր է հետևողական լինել և թույլ չտալ երեխային այս դիրքով նստել, քանի որ այն զգալիորեն ազդում է նրանց աճի և զարգացման վրա։