Իվետա Մուկուչյանը այցելել է իր հարազատ մանկապարտեզը. Ֆոտոշարք
LifestyleԵրգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, տեղեկացնելով իր երկրպագուներին, որ այցելել է այն մանկապարտեզը, որտեղ ժամանակին ինքն է հաճախել:
«Օրերս եղա այն մանկապարտեզում, որտեղ տարիներ առաջ ես եմ սովորել: Մանկության ջերմ հուշեր ու նոր ծանոթություններ հրաշալի երեխաների հետ»,- գրում է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:










