Տագնապի զգացողությունը երբեմն օգնում է մարդկանց. հոգեբաններ
Lifestyle1in.am-ը գրում է.
Վտանգավոր իրավիճակներում տագնապի զգացողությունն օգնում է մարդկանց: Այս մասին հաղորդում է Svopi-ն` վկայակոչելով ֆրանսիացի գիտնականներին:
24 կամավորի մասնակցությամբ իրականացված գիտափորձի ժամանակ պարզ է դարձել, որ առավել արագ են արձագանքում այն լուսանկարներին, որտեղ մարդու աչքերն ակնհայտորեն չարիք էին արտահայտում: Կամավորները բարձր տագնապի զգացողությամբ վտանգին առավել արագ են արձագանքել, քան մյուս մասնակիցները: