VARDA. Ուզում եմ, որ Նոր տարում ոչ մի դժբախտություն չդիպչի իմ հայրենիք Հայաստանին. NEWS.am STYLE Exclusive
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հանրահայտ պարուհի VARDA –ն անցած տարի առանձնահատուկ ակտիվ էր նաեւ մեր երկրում՝ Հայաստանում: Անցած տարվա հաջողությունների ու գալիք տարվա ակնկալիքների մասին NEWS.am STYLE –ի հետ զրուցել է պարուհին:
-VARDA, դուք շատ ակտիվ էիք անցած տարի: Ինչպիսի՞ն էր ձեզ համար 2015թ., ինչպե՞ս եք այն գնահատում անձնական ու ստեղծագործական ձեռքբերումների տեսակետից:

-Այս տարին միանշանակ առանձնահատուկ էր: Ես ավելի հասուն եմ դարձել: Եվ իմ երազանքները նույնպես: Ես ձեռք եմ բերել պատասխանատվության զգացում ոչ միայն իմ, այլեւ այն մարդկանց կյանքերի համար, որոնց ես կարող եմ օգտակար լինել իմ ստեղծագործությամբ ու իմ արարքներով: Ամենակարեւորը, որ 2015 թ. փորձաշրջան էր: Բայցեւայնպես ես ուրախ եմ, որ այդ փորձությունները հաղթահարվել են թե ընկերության մեջ, թե անձնական հարաբերություններում:

-Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք 2016թ. համար-
-Ստեղծագործելուց բացի ես բիզնեսով էլ եմ զբաղվում: Բայց այդ բիզնեսն անքակտելիորեն կապակցված է իմ ստեղծագործական կյանքի հետ: Ես արդեն պարարվեստի դպրոց ունեմ Մոկսվայում, նաեւ մի քանի խանութ: Ես ծրագրում եմ ընդլայնել սահմանները ու ուզում եմ, որ ամբողջ աշխարհի կանայք կարողանան հագնել VARDA TM հագուստ ու պարել սովորել VARDA դպրոցում: Կարեւորը, որ ես նրանց ավելի երջանիկ ու ինքնավստահ դարձնեմ:
-Հայաստանում pole-dance –ի դպրոց կբացե՞ք
- Ես վաղուց եմ պատրաստ Հայաստանում պարարվեստի դպրոց բացել: Ես սպասում են, որ Հայաստանը դրան պատրաստ լինի:

-Ի՞նչ կմաղթեիք Հայաստանին գալիք 2016 թ. համար
-Խաղաղ երկինք: Հաշվի առնելով վերջին իրադարձությունը՝ հոգիս ցավում է: Ուզում եմ, որ ոչ մի դժբախտություն չդիպչի իմ հայրենիքին։

- See more at: http://style.news.am/arm/news/27664/varda-uzum-em-or-nor-tarum-och-mi-dzhbakhtutyun-chdipchi-im-hayreniq-hayastanin-newsam-style-exclusive.html#sthash.uZLVd0z9.dpuf