Քանյե Ուեսթը թողարկել է իր նոր Facts սինգլը
LifestyleNews.am-ը գրում է.
Քանյե Ուեսթը Ամանորի գիշերը թողարկել է իր նոր Facts սինգլը:
Երգը հնարավոր է լսել ռեփերի Soundcloud էջում:
Երգում հիշատակվում է ԼեԲրոն Ջեյմսը, Ջիմմի Ֆելլոնը եւ ինքը՝ Քանյեն՝ 2020թ. նախագահ դառնալու մասին իր սեպտեմբերյան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը 2015 թ. ամենաոճային տղամարդն է ճանաչվել ըստ GQ –ի: Առաջին տասնյակում են նաեւ Ջեյ Զին, Լյուիս Հեմիլթոնը ու Մարիո Բալոթելին:
GQ պարբերականը գրել է, որ այս տարի Քանյեն «մտել է ոճի մեջ» Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ժամանակ իր սեփական հավաքածուի ցուցադրության շնորհիվ:
- See more at: http://style.news.am/arm/news/27774/qanye-uesty-toxarkel-e-ir-nor-facts-singly.html#sthash.8sbO2dTZ.dpuf