Քլոե Քարդաշյանին «բռնացրել են» ամանորյա գիշերը Ջեյմս Հարդենի հետ համբուրվելիս
LifestyleԱրդեն մեկ տարի է լրատվամիջոցները գրում են, որ Քլոեին սիրահետում է ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, «Հյուսթոն Ռոքեթս» Բասկետբոլի ազգային ասոցացիայի թիմի անդամ 26-ամյա Ջեյմս Հարդենը:
Անցած շաբաթ հայտնել էին, որ Հարդենը «լքել է» Քլոեին: Ընդ որում զույգը բաժանումը կատարվել էր Սուրբ ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին:
Սակայն TMZ-ը գրում է, որ Քլոեն ամանորյա գիշերը հենց Ջեյմսի հետ է նշել:
Պապարացիները Քիմ Քարդաշյանի քրոջը «բռնացրել են» բասկետբոլիստի հետ համբուրվելիս:
Այս դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու է Քլոեն հետ կանչել Լամար Օդոմի հետ ամուսնալուծության փաստաթղթերը: