Հիմա ի՞նչ անեն՝ գնա՞ն, թե՞ չգնան
ՎերլուծականՅուրաքանչյուր նոր տարուց շատերը ինչ-որ հեքիաթային ակնկալիքներ են ունենում, թե հիմա տարին կփոխվի և մեկ օրում ամեն ինչ լավ կլինի, մարդիկ էլ այլ կերպ կսկսեն մոտենալ տարբեր հարցերի: Նույն տրամաբանությամբ դեկտեմբերի 31-ից սկսած սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում կտրուկ պետք է վերանային ոչ ադեկվատ դրսևորումները, բայց, ինչպես տեսնում ենք՝ ոչինչ չփոխվեց: Օրինակ, նայենք, թե ինչպես շատերի կողմից մեկնաբանվեցին տարբեր պաշտոնյաների (մինչև ընդհուպ երկրի նախագահի) այցերը սահմանամերձ զորամասեր և դիրքեր. չգիտես ինչու, շատերի կողմից՝ բացասական: Միանշանակ կարող եմ ասել, որ եթե այդ այցերը չլինեին, նույն մարդիկ ոգևորված գրելու էին, թե իշխանավորները, պաշտոնյաները խրախճանքի մեջ են և անտեսել են մեր սահմանները հսկող հայ զինվորին, փոխանակ գնան զինվորներին այցելեն, զինվորների կողքին լինեն՝ իրենց դղյակներում և ռեստորաններում օրուգիշեր քեֆ են անում, թալանն են վայելում... Իսկ այս անգամ, երբ փաստացի գնացին, փաստացի դրական մի քայլ արեցին, նույն օգտատերերը ողողեցին ցանցը իրենց դժգոհություններով, թե իբրև այս ամենը բեմադրություն էր, թատրոն էր, և ինչու՞ նրանք գնացին զինվորներին այցելության:
Հիմա ի՞նչ անեն՝ գնա՞ն, թե՞ չգնան... Ես կասեի՝ բոլոր դեպքերում բողոքել սիրող մի հատվածի համար միևնույն է, որովհետև երկու դեպքում էլ «քլնգելու» են, Ու այստեղ է, որ հարց է առաջանում՝ տեսնես ո՞րն է նպատակը...
Կարեն Վարդանյան