Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»


«Եթե ես ինչ-որ բան եմ ցանկանում՝ ստանում եմ»․ջութակահարուհի Նարինե Հակոբյան

Ռուսաստանաբնակ ջութակահարուհի Նարինե Հակոբյանի ստեղծագործական կենսագրությունը աչքի է ընկնում փայլուն սրընթացությամբ։ Տաղանդավոր հայուհին բավականին ուշ է սկսել զբաղվել երաժշտությամբ, բայց դա չի խանգարել երիտասարդ ջութակահարուհուն հասնել իր նպատակին։ Արդեն այսօր, 20-ամյա հայուհուն կարելի է տեսնել ամենատարբեր համերգասրահներում, հայտնի աստղերի հետ միևնույն բեմում։ Նարինեն նաև համարվում է «Մոսկվայի Միսս հայուհի» մրցույթի դափնեկիր և «Մոսկվայի Միսս ստեղծագործող» անվանակարգում հաղթող։ Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ ջութակահարուհու հետ News.am Style-ի հարցազրույցը։

-Նարինե, պատմեք Ձեր մասին։ Որտե՞ղ եք ծնվել, եւ ինչպե՞ս հայտնվեցիք ՌԴ-ում։

Ես ծնվել եմ մի հրաշալի քաղաքում՝ Երեւանում։ Ճիշտ է, ես այդքան էլ լավ չեմ հիշում այդ տարիները ու պատկերացնում եմ ծնողներիս պատմելով։ 90-ականները Հայաստանում հեշտ տարիներ չէին։ Հայրս օրնիբուն աշխատում էր, իսկ մայրս մեծացնում ինձ եւ մեծ քույրերիս։ Հիմա տարօրինակ է անգամ լսելը, բայց այդ ժամանակ մենք ապրում էինք առանց լույսի ու ջրի։ Ու որպեսզի կարողանային մեծ ընտանիքը պահել՝ ծնողներս պետք է շատ տանջվեին։ 95 թվականին պապիկս, որ արդեն ապրում էր ՌԴ-ում, մեզ համոզեց տեղափոխվել այնտեղ։ Մենք տեղափոխվեցինք Պյատիգորսկ ու մինչեւ վերջերս այնտեղ էինք ապրում։

-Որտեղի՞ց ծնվեց գործիքի հանդեպ սերը։ Ե՞րբ սկսեցիք նվագել։

Ըստ երաժշտական չափանիշների՝ ես բավականին ուշ եմ ձեռքս առել ջութակը։ Առաջին անգամ ութ տարեկան էի, երբ տեսա ու սիրահարվեցի այս գործիքին։ Այստեղ պետք է երախտապարտ լինեմ մորս, ով չնայեց այս սիրահարվածությանը որպես անցողիկ մի երեւույթի, այլ միանգամից ինձ տարավ երաժշտական դպրոց՝ լսումների։ Ուսուցիչներն իհարկե գնահատեցին իմ երաժշտական լսողությունը, սակայն սկսեցին մեզ համոզել, որ պետք չէ անգամ փորձել, քանզի արդեն շատ ուշ է որեւէ լուրջ արդյունք ակնկալելու համար։ Բայց ինձ եւ մայրիկիս այդքան էլ հեշտ չէ վախեցնել։ Եթե ինչ-որ բան ենք ցանկանում, ամեն գնով հասնում ենք դրան։ Այդպես էլ եղավ։

-Իսկ հարեւաննե՞րը․․․։ Սովորաբար, երբ սկսում են ջութակ նվագել սովորել, հարեւանները տառապում են։

Օ՜ հաեւանները․․․։Դա ակտուալ թեմա է մինչ օրս։ Բայց, ինչպես արդեն նշեցի, եթե ինչ-որ բան եմ ցանկանում՝ ստանում եմ։ Իսկ դժգոհ հարեւաններին մնում է համակերպվել ու ինձ հետ միասին շրջել արվեստի հիասքանչ աշխարհում։

-Գիտեմ, որ աշխատել եք Ավրաամ Ռուսոյի հետ եւս։ Պատմեք այս համագործակցության մասին։

Այո աշխատել ու շարունակում եմ համագործակցել նրա հետ։ Ավրաամի հետ բախտ վիճակվեց ծանոթանալ հերթական բարեգործական համերգի ժամանակ։ Ես նախկինում էլ առաջարկներ ունեցել եմ աշխատել տարբեր աստղերի հետ, բայց այս հարցում ինձ մոտ կա որոշակի սահման։ Ես սիրում ու հարգում եմ ժամանակակից երաժշտությունն ու արտիստներին, սակայն ես չեմ ցանկանում ջութակն օգտագործել որպես զուտ գումար վաստակելու միջոց։ Ինձ համար կարեւոր է ելույթ ունենալ տաղանդավոր մարդու հետ, ով կիսում է արվեստի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը։

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը։

Կարծում եմ դեռ շուտ է խոսել այդ մասին։ Ես, իհարկե հպարտանում եմ, որ տիրապետում եմ այս գործիքին ու, իմ կարծիքով, բեմ դուրս գալն ու հանդիսատեսին մատուցել այս երաժշտությունն արդեն ձեռքբերում է։

-Ի՞նչ է հարկավոր հմուտ ջութակահար դառնալու համար։

Կարծում եմ ամեն ինչ իր տեղն ունի։ Անխոս ամենակարեւոր գործոններից մեկը դա բնատուր տաղանդն է, բայց ավելի կարեւոր է աշխատասիրությունը։ Աշխատել, աշխատել ու էլի աշխատել։ Մեծ դեր ունեն նաեւ ուսուցիչները։ Իսկ, առհասարակ, յուրաքանչյուրիս համար շատ կարեւոր հանգամանք է հավատն ու աջակցությունը, որը կարող են տալ միայն մեր ծնողները։

-Ինչպիսի՞ք են Ձեր երազանքները։

Գիտեք, այս պահին երազում եմ որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու մասին։ Երազում եմ նաեւ բացել իմ մասնավոր երաժշտական դպրոցը։

-Գոյություն ունի՞ հոգնածություն երաժշտությունից ասվածը։

Իհարկե լինում է։ Բայց դա տեւում է ընդամենը մի քանի օր, հետո դու կարոտած նորից ձեռքդ ես վերցնում գործիքն ու այդ պահին քեզ զգում աշխարհի ամենաերջանիկ մարդը։

-Ձեր կարծիքով երաժշտությունը լեզու ճանաչու՞մ է։

Անխոս։ Ինչպես ասում է հանրահայտ Ավերբախը․«Երաժշտությունն այն միակ համաշխարհային լեզուն է, որը թարգմանության կարիք չունի։ Նրա միջոցով հոգին հոգու հետ է խոսում»։ Եվ, իրոք, երաժշտությունը փոխանցում է հոգեվիճակ, տրամադրություն։

-Ձեր ամանորյա մաղթանքը մեր ընթերցողներին։

Միակ բանը, որ ցանկանում եմ բոլորիս երջանկությունն է։ Այն երջանկությունը, որը գտնվում է մեր ներսում անկախ ամեն ինչից։ Ինձ կոնկրետ երջանկացնում է սիրելի գործով զբաղվելը։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է գտնել քեզ եւ հասկանալ, թե ինչն է քեզ իրական հաճույք պատճառում ու  ձգտել հասնել դրան։

 

Շուշան Պողոսյան

 

Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա Յոլյան