Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը
Միջազգային
Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետևում Է Ռուսաստանի օդային հաղորդակցության համերկրային գործակալության (Ռոսավիացիա) հաղորդագրությունից:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարության նոտային համապատասխան, 2014 թվականի սեպտեմբերի 15-ից վերականգնվում Է կանոնավոր ավիահաղորդակցությունը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել Էր 20008 թվականի օգոստոսին՝ կապված Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության հետ: Թռիչքները վերսկսվել Էին 2010 թվականի օգոստոսին: Մինչև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի և Վրաստանի միջև իրականացվում Էին չարտերային չվերթներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: