26 շաբաթական հղի կինը 40 կիլոգրամանոց ծանրաձողով ծնկածալում է անում (տեսանյութ)
Lifestyle24-ամյա քրոսֆիթ մարզիչ Ռեւի Շուլցը շարունակում է մարզվել նույնիսկ հղիության ընթացքում: Համացանցում հրապարակված տեսագրությունում 26 շաբաթական հղի կինը 40 կիլոգրամանոց ծանրաձողով ծնկածալում է անում:
Օգտատերերից մի քանիսը մտահոգված հարցրել են, արդյո՞ք հղիության ընթացքում նման վարժություններ անելն անվտանգ է: Իսկ մյուսները պաշտպանել են մարզիչին՝ նշելով, որ սպորտով միշտ է պետք զբաղվել, այդ թվում՝ հղիության ընթացքում:
«Նա առաջ էլ էր նման ծանրություն բարձրացնում: Կարծում եմ, որ եթե մարմինը սովորել է դրան, ու եթե բժիշկները դեմ չեն, ապա ամեն ինչ նորմալ է: Բայց հղիության ընթացքում մարզանքի նոր տեսակ սկսել, թերեւս, պետք չէ», - գրել է մեկնաբանողներից մեկը:
«Սա անվտանգ է, քանի որ նա գիտի՝ ինչ է անում, լսում է իր մարմնին ու չի անում որեւէ բան, որն առաջ չէր անում», - գրել է մեկ ուրիշը:
«Սա նրա համար առավելագույն քաշը չէ: Համոզմունքը, որ հղի կանանց ծանրություն բարձրացնել չի կարելի, հիմարություն է: Չնայած ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե նա ռիսկի խմբում լիներ», - գրել է երրորդը:
Իսկ Ռեւին խոստովանել է, որ երկար մտածել է համացանցում նման լուսանկարներ ու տեսագրություններ տեղադրելուց առաջ, քանի որ շատերը սկսում են հանդիմանել նրան: Բայց նրա համար հաճելի է, որ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են իրեն ու իր կենսակերպը: