Բելգիահայ երգչուհի Keyoh-ն` հայտնի Modellenland ամսագրի շապիկին
Lifestyle
NEWS.am-գրում է
Բելգիական հայտնի Modellenland ամսագրի 2016 թ-ի առաջին համարը զարդարում է Բելգիայում բնակվող ազգությամբ հայ երգչուհի Keyoh-ն: Երգչուհին ամսագրի լուսանկարներով առաջինը կիսվեց NEWS.am STYLE-ի հետ:

Ֆոտոշարքի ընթացքում Keyoh-ն համագործակցել է լուսանկարիչ Ֆիլ Թյուբաքսի հետ, իսկ երգչուհու բոլոր կերպարների հեղինակը նրա քույրն է` Աննա Օհանյանը:

«Քանի որ շատ եմ սիրում հայկական խորոված, ցանկացա, որ այն եւս ինչ-որ կերպ երեւա լուսանկարներում: Ուրախ եմ, որ թույլ տվեցին իրագործել այդ գաղափարը»,-ասում է երգչուհին:
Գեղեցկուհի Keyoh-ի նոր ֆոտոշարքը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:






