Ամերիկուհին երգիչ Քրիս Բրաունին մեղադրել է իր վրա հարձակվելու համար
LifestyleԱմերիկացի երգիչ Քրիս Բրաունի նկատմամբ երկրորդ անգամ հետաքննություն է սկսվել, երբ մի կին նրան մեղադրել է հարվածներ հասցնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Լենտան»` վկայակոչելով TMZ-ին` միջադեպը տեղի է ունեցել հունվարի 2-ի վաղ առավոտյան: Տուժած Լիզիեն Գուտիերեսը պատմել է, որ Լաս Վեգասի «Փալմզ» հյուրանոցում Բրաունի ապարտամենտում մասնավոր երեկույթի է մասնակցել: Նրա խոսքով, ինքը, չնայած անվտանգության աշխատակիցների պահանջներին, բջջային հեռախոս էր վերցրել եւ դրա տեսախցիկը պահել է երգչի վրա: Վերջինս տեսել է դա, մոտեցել է, գոռացել վրան եւ հարվածել աջ աչքին: Միջադեպից հետո Գուտիերեսը հեռացել է երեկույթից, իսկ մի քանի ժամ անց ոստիկանությանն է դիմել: Նա հիվանդանոց չի տեղափոխվել:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ներկայումս հետաքննում են միջադեպը եւ Բրաունին դիտարկում են որպես կասկածյալ: Բրաունը մինչ այդ էլ մասնակցել էր համանման բախումների: 2009-ին նա մեքենայում ծեծել էր իր ընկերուհուն` երգչուհի Ռիհաննային: Նա մարմնական վնասվածքներ էր հասցրել աղջկան եւ փորձել էր խեղդել, այնուհետեւ փախել էր ոստիկանությունից: Հետագայում Բրաունը կամավոր ներկայացել էր բաժանմունք եւ իրեն մեղավոր էր ճանաչել: Նրան դատապարտել էին հինգ տարվա պայմանական ազատազրկման: