Նիհարելու համար ամենահարմար եղանակը ձմեռն է
Lifestyleife.panoama.am-ը գրում է.
Ժնևի համալսարանի գիտնականների հավաստմամբ՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենահարմար եղանակը ձմեռն է: Տարվա այս եղանակին որքան երկար է մարդ դրսում գտնվում, այնքան արագ է կորցնում ավելորդ քաշը:
Մասնագետները համապատասխան փորձն իրականացրել են առնետների օգնությամբ: Գիտնականները նկատել են, որ Ցելսիուսի 6-10˚ ջերմաստիճանի դեպքում կրծողները տարվա տաք եղանակների համեմատությամբ կրկնակի շատ են կալորիաներ այրում: Դա բացատրվում է նրանով, որ ցրտից մեռնում են որոշ բակտերիաներ և ճարպակալության հանգեցնող մոլեկուլային որոշ բաղադրիչներ: Միաժամանակ ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդու օրգանիզմում առաջանում են հորմոններ, որոնք ազդում են գլխուղեղի ակտիվության վրա: Նման պայմաններում կենտրոնական նյարդային համակարգն առավել արդյունավետ կերպով է վերահսկում ճարպերի այրման գործընթացը: