Օրվա բաղադրատոմս. Տիրամիսու` «Մթնշաղ»
LifestyleԲաղադրությունը՝
Թխվածքաբլիթներ-400 գրամ
Մասկարպոնե պանիր-500 գրամ
Ձու – 10 հատ,
Սերուցք (35% յուղ) – 500 գրամ
Շաքարավազ – 200 գրամ
Մուգ շոկոլադ – 25 գրամ
Կոնյակ – 30 գրամ
Սուրճ «Էսպրեսսո» – 200 մլ
Կակայի փոշի – ըստ անհրաժեշտության
Պատրաստման եղանակը՝
Դեղնուցը շաքարավազով հարել, ապա ավելացենլ մասկարպոնե պանիր և խառնել: Առանձին հարել սերուցքը, ապա լցնել դեղնուցով զանգվածի մեջ:


Սուրճի մեջ լցնել 1 թեյի գդալ շաքարավազը և կոնյակ: Բաժակի մեջ լցնել կրեմը ապա սուրճով թաթախված թխվածքաբլիթները դնել: Վերևի շերտը պետք է լինի կրեմ:

Կրեմի վրա լցնել կակաո և այն ձևավորել շոկոլադե փշրանքներով: Տիրամիսուն դնել սառնարան 7 ժամ:
