Ուիլ Սմիթի 17-ամյա որդին կիսաշրջազգեստով նկարահանվել է Louis Vuitton-ի կանացի գովազդում -
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ջեյդեն Սմիթը դարձել է Louis Vuitton-ի նոր գովազդային արշավի աստղը: Ուիլ Սմիթի 17-ամյա տղայի՝ կիսաշրջազգեստով առաջին լուսանկարները Instagram-ում հրապարակել է ապրանքանիշի գեղարվետսական տնօրեն Նիկոլյա Գեսկիերը:

«Ուրախ ենք ձեզ ներկայացնել Ջեյդեն Սմիթին գարուն-ամառ 2016 նոր գովազդային արշավում»,- գրել է մոդելավորողը լուսանկարի տակ:
Գովազդում նաեւ նկարահանվել են մոդելներ Սառա Բրաննոնը, Ռիհաննա վան Ռոմպեյը եւ Ջինն Քեմփբելը: Նրանց լուսանկարել են ուրբանիստական բնապատկերի ֆոնին: Մանեքենուհիները Ջեյդենի հետ լուսանկարվել են սեւ կաշվե կիսաշրջազգեստներով: