Կիանու Ռիվզի գրառումը, որը հուզել է միլիոնավոր մարդկանց…
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ներկայացնում ենք հայտի դերասան Կիանու Ռիվզի գրառումը, որը հուզել է միլիոնավոր մարդկանց:
«Տեսնո՞ւմ եք իմ հետևում այս մարդկանց։ Նրանք աշխատանքի են շտապում՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա։ Երբեմն մենք այնպես ենք խրվում առօրյա հոգսերի մեջ, որ մոռանում ենք կանգ առնել՝ կյանքի գեղեցկությամբ հիանալու համար։ Կարծես զոմբի լինենք։
Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և հանե՛ք ականջակալները։ Բարևե՛ք անցորդներին, գրկախառնվե՛ք նրա հետ, ով դրա կարիքն ունի։ Օգնե՛ք ինչ-որ մեկին։ Ամեն օրը պետք է այնպես ապրել, կարծես դա վերջինն է։
Ոչ ոք չգիտի, որ տարիներ առաջ ես տառապում էի ընկճախտից։ Ես ոչ ոքի չեմ ասել այդ մասին։ Ես ստիպված էի պայքարել դրանից ազատվելու համար։
Ամեն օրն անգին է, դե եկե՛ք համապատասխան ձևով վերաբերենք նրան։ Վաղվա օրը կարող է և չբացվել, այնպես որ ապրե՛ք այս օրով։ Հուսով եմ՝ դուք կտարածեք այս գրառումը, որպեսզի սիրով կիսվեք տոնական օրերին»։