Անձնական վերելքի տարի էր բոլոր առումներով. Անդրե
Lifestyle2016 թվականը Անդրեն դիմավորել է ԱՄՆ-ում` բեմում: Այս մասին երգիչը տեղեկացրեց NEWS.am STYLE-ին` նշելով, որ իր համար մեծ երջանկություն է իր երգերով մարդկանց անհոգ եւ ուրախ րոպեներ պարգեւելը.
«Եթե համեմատեմ 2014 թ-ի հետ, 2015-ն ինձ համար ավելի հանգիստ տարի էր` ձեռքբերումներով լի: Անձնական վերելքի տարի էր բոլոր առումներով: Համերգներով հանդես եկա արտերկրում, նոր ու գեղեցիկ երգեր ունեցա, որոնցիրց առաժմ միայն «Սիրո պայքար»-ն է ծանոթ հանդիսատեսին, իսկ մյուս երգերը կներկայացնեմ արդեն այս տարի»,-ասում է երգիչը` ընդգծելով, որ տարվա կարեւոր ձեռքբերումներից այն էր, որ իր կողքին մնացին միայն իսկական ընկերները.
«Նրանք շատ քիչ են, բայց հավատարիմ, իսկ մյուսներ մնացին այլեւս 2015 թ-ում…»: