Կրքոտ Անաստասիա Վոլոչկովան զվարճանում է Մալդիվներում
LifestyleԲալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, որը հիմա Մալդիվներում է հանգստանում, իր Instagram –ում բիկինիով մի շարք լուսանկարներ է հրապարակել:

Բաժանորդներն էլ իրենց հերթին քննարկում են 39-ամյա աստղի մինիմալիստական ոճի բիկինին: Այդ քննադատություններին Անաստասիան հետեւյալն է պատասխանում.

«Հրաշալի կղզի է: Սիրելիներս, ում դուր չեն գալիս իմ լողազգեստները, ես ինքս, իմ մարմինը՝ դուք երեք տարբերակ ունեք . 1. Արտահայտվեք ու մի քայքայեք ձեր նյարդային համակարգը, 2-րդ՝ սպորտով զբաղվեք, որ ինքներդ էլ նման լողազգեստ կարողանաք հագնել ու 3-րդ՝ լուռ նախանձեք»,- գրել է բալետի պարուհին:

