Եվա Լոնգորիան երազում է շքեղ մեքսիկական հարսանիքի մասին
Lifestyle1in.am-ը գրում է.
Դերասանուհի Եվա Լոնգորիան երազում է շքեղ մեքսիկական հարսանիքի մասին:
2015-ի դեկտեմբերի կեսերին դերասանուհին հայտարարեց իր նշանադրության մասին գործարար Խոսե Անտոնիո Բաստոնի հետ, սակայն ամուսնանալ դեռևս չի շտապում, ինչը, սակայն, չի խանգարում երազել շքեղ հարսանիքի մասին:
«Մենք դեռ ոչինչ չենք քննարկել: Ես նախկինի պես ուրախանում եմ նշանադրությամբ, դա այնպիսի անակնկալ էր… Այնպես որ, մենք նախկինի պես այդ պահն ենք վայելում»,-ասել է նա Today Show-ի ժամանակ: