Ջանեթ Ջեքսոնի մոտ քաղցկեղ են կասկածում
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնի մոտ քաղցկեղ են կասկածում: Ինչպես գրում է Hollywood Life-ը, 49-ամյա երգչուհու մոտ կոկորդի ուռուցք են հայտնաբերել. բժիշկները քաղցկեղ են կասկածում: Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը երկու շաբաթ առաջ հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ Unbreakable վերնագրով իր համերգային շրջագայությունը դարձյալ հետաձգվում է վիրահատության պատճառով, սակայն պատճառը չի հայտնել:
Բժիշկներն իբրեւ թե Ջեքսոնի կոկորդում ուռուցք են հայտնաբերել, բայց առայժմ հաստատ չգիտեն` արդյոք չարորակ է: Երգչուհու ներկայացուցիչն առայժմ պաշտոնապես չի հաստատել մամուլի հաղորդագրությունը:
- See more at: http://style.news.am/arm/news/27839/janet-jeqsoni-mot-qaxckex-en-kaskatsum.html#sthash.27pkuZzU.dpuf