Մրգեր, որոնք հունվարին ավելի համեղ են, քան ողջ տարվա ընթացքում
LifestyleՉգիտե՞ք, թե ինչ է աճում այս եղանակին: Եկեք տեսնենք, թե որ մթերքներն են այժմ շատ ավելի համեղ, քան ողջ տարվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ՝ հունվարը կարելի է ցիտրուսների ամիս կոչել. գրում է Time-ը:
Մեյեր կիտրոն- Դրանք սովորական կիտրոններից մի փոքր ավելի փոքր են ու կլոր, և դրանց համն ավելի քաղցր է:
Պոմելո- Այս միրգը կանաչավուն է և շատ հաստ կեղև ունի: Դրանք շատ համեղ են հատկապես հունվարին, այսինքն` այժմ ճիշտ ժամանակն է այն համտեսելու համար:
Թուրինջ- Եթե մտադիր եք Ամանորին մեկ կամ երկու կոկտեյլ խմեք, ապա ավելացրեք թուրինջը դրա բաղադրիչների ցանկում:
Կումկվատ- Այս փոքրիկ մրգերը հազիվ մեկ մատնաչափ են: Դրանց կեղևը քաղցր է, մարմինը՝ թթու: Դուք կարող եք ուտել երկու կողմն էլ: