Նավթի գները կտրուկ ընկել են մինչև 33 դոլար բարելի համար
ՏնտեսությունԼոնդոնի բորսայում գրանցվել է նավթի գների կտրուկ անկում: Երևանի ժամանակով 8։25-ի դրությամբ՝ Brent նավթի բարելը այդ հարթակում արժեցել է 33,08 դոլար, մինչդեռ նախօրեին նավթի գինն այդտեղ տատանվել է 35 դոլարի շրջակայքում, հայտնում է lenta.ru-ն:
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը 34 դոլարից չէր իջել 2004 թվականի ապրիլից:
Փորձագետները նշում են, որ գների անկումը տեղի է ունենում չինական ֆոնդային շուկայի անկման ֆոնին:
Աճուրդի սկզբում ավելի քան 5 տոկոսով Shanghai Composite ինդեքսի անկումից հետո աճուրդը դադարեցվել է 15 րոպեով: Հարթակի աշխատանքի վերսկսումից հետո անկումը շարունակվել է, և Երևանի ժամանակով 4։24-ի դրությամբ Չինաստանի գլխավոր ֆոնդային հարթակում անկումը կազմել է 7,32 տոկոս: