Այսօր դերասան Խորեն Լևոնյանը, ով վերջերս երկրորդ զավակն ունեցավ, տոնում է իր 31-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Արսեն Լևոնյանը իր մաղթանքն է հղել սիրելի եղբորը. «Խորենն, իսկապես, լավ եղբայր է, շատ ուրախ եմ, որ նրա հետ նույն ընտանիքում եմ ծնվել, հպարտ եմ նրանով, շատ եմ սիրում թե´ դերասան, թե´ մարդ տեսակը»,-նշեց Արսենը՝ հավելելով, որ եղբորից շատ բան է սովորում:

Դերասանը Խորենին մաղթում է այն, ինչ ինքը կերազեր ունենալ. «Ցանկանում եմ, որ նա իր ընտանիքի հետ միշտ երջանիկ լինի, նորանոր դերեր ստանա, քանի որ, կարծում եմ, որ Խորենն աշխարհի ամենաշնորհքով տղերքից մեկն է»,-ասաց նա:
Արսենի խոսքով՝ իրենք անպայման նշելու են Խորենի ծննդյան օրը՝ ևս մեկ անգամ տոնելով վերջինիս երկրորդ որդու ծնունդը:
