Ջորջ Սորոսը կանխատեսել է 2008թ. տնտեսական ճգնաժամի կրկնությունը
ՏնտեսությունԱմերիկացի միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսը հայտարարել է, որ համաշխարհային շուկաները բախվել են զանգվածային ճգնաժամի հետ, որը նման է 2008-ի ճգնաժամին, գրում է Газета-ն:
Նրա խոսքով` Չինաստանը դեռ չի կարող գտնել աճի նոր մոդել, իսկ արժույթի տատանումը չինական տնտեսության խնդիրները տարածում է ամբողջ աշխարհի վրա:
«Ես կասեի, որ այն ճգնաժամ է։ Երբ նայում եմ ֆինանսական շուկաներին, տեսնում եմ լուրջ մարտահրավեր, որն ինձ հիշեցնում է 2008 թվականի ճգնաժամը»,– ասել է Սորոսը։