Ջենիֆեր Լոպեսը՝ գեղեցիկ կազմվածքը պահպանելու մասին (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
US Weekly-ին տված հարցազրույցում 46-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել հիանալի կազմվածքը։ Ջենիֆերին կարելի է անվանել 40 տարեկանը բոլորածների կատեգորիայում ամենամարզական ու երիտասարդ տեսքն ունեցող աստղերից մեկը։
Պարզվում է, որ Լոպեսի գաղտնիքները պարզ և միաժամանակ բարդ են, նրա ռեժիմի համար պահանջվում է երկաթյա կամք։ Խոսքը սպորտի, առողջ սննդի, ալկոհոլի և ուշ երեկույթների բացառման մասին է։
Լոպեսը հայտարարել է. «Ես չեմ խմում, չեմ ծխում, չեմ օգտագործում կոֆեին։ Երբ դուք դառնում ենք ավելի մեծ, դա բառացիորեն քայքայում է ձեր մաշկը»։ Չնայած իր մաշկի գույնին՝ աստղը պնդում է, որ չի չարաշահում արևայրուքը։



