Մանուշակագույն փիսիկը ընկերացել է կույր կատվի հետ
Lifestylenews.am-ը գրում է.
ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում՝ Սան Խոսե տանող ճանապարհի վրա թողած արկղի մեջ գտած Սմուրֆ անունով կատուն, որին ինչ-որ մեկը մանուշակագույն էր ներկել, ընկերացել է Վանդա անունով կույր կատվի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Mashable. Կենդանիները ծանոթացել են Ռեդվուդ Սիթիի Nine Lives Foundation ապաստանում:
2-ամսական Սմուրֆը ապաստանումն հայտնվել էր դեկտեմբերի 28-ին: Բժիշկները կարծում են, որ Սմուրֆին չարչարել են զվարճանալուը համար: Նա նշել է, որ կատվի առջեւի եւ հետեւի թաթերը վնասված են: