Հուսով եմ` 2016-ին կհանդիպեմ նրան, ով ինձ շարունակ կզարմացնի իր լավը լինելով. Աստղիկ Սաֆարյան
LifestyleNews.am-ը գրում է.
Նախորդ` 2015 թվականը բավականին հագեցած էր երգչուհի Աստղիկ Սաֆարյանի համար:
«Փառք Աստծո, բավականին հաջող տարի էր: Ամփոփելով հասկանում եմ, որ անցած տարի անդադար աշխատել եմ. ներկայացրել եմ երկու տեսահոլովակ` «Shalom» եւ «Որբուկ» երգերի հիման վրա, ձայնագրել եմ նոր երգեր: Թե Իսպանիայում, թե Հայաստանում իրականացրել եմ մի քանի ֆոտոշարքեր, մասնակցել եմ բարեգործական բնույթի տարբեր միջոցառումների: Կարող եմ ասել, որ իրականացրել եմ ավելին, քան պլանավորել էի տարեսկզբին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Ըստ Աստղիկի` 2016-ի ստեղծագործական ծրագրերը եւս հագեցած են լինելու.
«Պետք է ինքս ինձ մի փոքր հանգիստ տամ, մտքերս իմի բերեմ եւ նախագծեմ գալիք ծրագրերս, բայց նախապես կասեմ, որ լավ անակնկալներ են սպասվում այս տարի»,-ասաց երգչուհին:

Աստղիկից հետաքրքրվեցինք նաեւ արդյոք այդ անկակնկալների մեջ չի՞ սպասվում նաեւ անձնական նորություն.
«Հուսով եմ` 2016 թ-ին, վերջապես, կհանդիպեմ իմ պատկերացրած իսկական տղամարդկային հատկանիշներով օժտված մեկին, որն ինձ շարունակ կզարմացնի իր լավը լինելով»,-նշեց երգչուհին:
Սյունե Առաքելյան