Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն Մանվելյան Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ» «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»


Հայ հայտնիների երեխաները՝ Blognews-ի ամանորյա հեքիաթային ֆոտոշարքում

Lifestyle

BlogNews

Exclusive
Ամանորյա հեքիաթն ամենաիրականն ընկալում են երեխաները՝ Ձմեռ պապի գոյության հավատով, գիշերվա կախարդանքի սպասումով ու իրենց երազանքի հետևից համառորեն գնալով։ Տոնական խառնաշփոթի մեջ յուրաքանչյուրիս մի քիչ հեքիաթ է պակասում, որը BlogNews-ը որոշեց լրացնել երեխաների օգնությամբ:) Մեր ամանորյա նախագծի շրջանակներում հայտնիների փոքրիկներին նկարահանել ենք Ձմեռ պապի և նրա օգնական-թոռնուհու կարգավիճակով։
Արմուշի որդու՝ Դանիի ձյունանուշը Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր աղջիկը՝ Յանան է։ Փոքրիկները վաղեմի ընկերներ են՝ Դանին Յանային վերաբերում է որպես փոքրիկ քույրիկի, ինչն ավելի հեշտացրեց նկարահանումները։) Արմուշի փոքր տղային՝ 5 ամսական Էդուարդին, ևս նկարահանեցինք նրանց հետ՝ դնելով նվերի տուփիկի մեջ։ Պարզվեց՝ Էդուարդը բավականին խելոք և արտիստիկ փոքրիկ է։) Մինչ նկարահանումների ավարտը նա շատ հանգիստ էր և միայն նկարահանումներն ավարտելուց հետո սկսեց դժգոհություն արտահայտել, որ քունը տանում է։)
Դանին և Յանան արդեն գրել են նամակ ձմեռ պապիկին, Դանին նրանից ուզել է սքեյթբորդ, iphone 6, շախմատ և խաղալիքներ՝ փոքրիկ եղբոր համար, իսկ Յանան աղջկական պարագաներ է ուզել՝ շպարի միջոցներ, զարդատուփ և օղեր։
      
 
Լուսինե և Իրինա Թովմասյանների դուստրերը՝ Արիանան և Մարիան, հասակակիցներ են, նրանց տարիքակիցն է նաև Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի որդին՝ Մոնթեն։ Նկարահանման ժամանակ փոքրիկ չարաճճիները վազվզում էին ամբողջ տարածքով։) Իրինայի դուստրն ամենաանհանգիստն էր, նա գրեթե չմնաց նստած, սակայն մայրիկի պատիվը բարձր պահեց ու լավ լուսանկարներ ունեցավ:) Լուսինեի դուստրը ևս շատ շարժուն էր, սակայն նրան տոնածառի մոտ պահելը համեմատաբար ավելի հեշտ էր, իսկ ահա փոքրիկ Մոնթեն շատ խելոք էր, սակայն  նրանից էլ ժպիտ կորզելն էր բավականին բարդ։ Մի կադր ժպիտ որսալու համար բոլորով երգեցինք, պարեցինք ու նույնիսկ մուլտ միացրեցինք։)
         
Արամ MP3-ի որդուն՝ Առնոյին և Գարիկի դստերը՝ Ամելիին, միասին նկարահանեցինք։ Ամելիին վստահվել էր էլֆի դերը, սակայն տոնածառ զարդարելու գործը նրան այնքան էլ չհետաքրքրեց:) Նա բավականին աշխույժ էր, շարունակ այս ու այն կողմ էր վազվզում, փոքրիկին գրավել էր գեղեցիկ մոմակալը, որից այն կողմ գնալ, ուղղակի չէր համաձայնում։) Ամելիից ժպիտ կորզելու համար մայրիկը՝ Մարիաննան, ամբողջ ընթացքում երգում էր։ Առնոն ավելի պատրաստակամ էր նկարվելու։ Ամանորի գիշերն Առնոն Ձմեռ պապիկից իր սպասելիքներն ունի. նա զորք է ուզել և դինոզավր՝ հեռակառավարման վահանակով: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե դրանից հետո նրանց տանն ինչ է կատարվելու:) Իսկ Ամելին Ձմեռ պապիկից մեեեծ  Kinder ձվիկ է ուզել:)
         
Արմինկայի որդին՝ Ալեքսն ու Վիկա Մարտիրոսյանի դուստրը՝ Նանուլը,  ծանոթացան նկարահանման ժամանակ։ Պարզվում է՝ Նանուլն իրականում այնքան ակտիվ չէ, որքան կարելի է պատկերացնել։ Նա շատ ամաչկոտ էր ու այդպես էլ պաչիկ չարեց իր Ձմեռ պապիկին՝ Ալեքսին։) Թե՛ Ալեքսը, թե՛ Նանուլը, արդեն նամակ գրել են Ձմեռ պապիկին։ Նանուլն ուզել է իսկական դաշնամուր և իսկական ապերիկ:) Իսկ Ալեքսը՝ լեգո-կոնստրուկտոր:
    
 
Իրինա Թովմասյանի միջնեկ դստերը՝ Ալվինային լուսանկարեցինք Գոհար Հարությունյանի որդու՝ Մենուայի հետ։ Նրանք այնքա՜ն նման են իրար։) Ալյան և Մենուան ծանոթացան նկարահանման հրապարակում ու շատ արագ ընկերացան։ Կարծես թե, Ալյային շատ դուր եկավ խնդրանքը, որ պաչիկ անի Մենուային, նա ամբողջ ընթացքում այնպիսի՜ ջերմությամբ էր գրկում իր Ձմեռ պապիկին։) Ալյան Ձմեռ պապիկից տիկնիկ և շա՜տ կոնֆետներ է ուզել, իսկ Մենուան նվեր կստանա Ձմեռ պապիկի ցանկությամբ:
          
Մենչի երեխաները՝ զույգ քույր ու եղբայր Մարիան և Աշոտը, նկարահանվեցին մեծ ոգևորությամբ: Մարիան շատ է սիրում լուսանկարվել, Աշոտն այս ամենից շուտ հոգնեց, բայց քույրիկին հուսախաբ չարեց ու շարունակեց լուսանկարվել:) Մարիան ու Աշոտը Ձմեռ պապիկին գրել են իրենց նամակներն ու սպասում են նրան Ամանորի գիշերը, Մարիան իր տիկնիկի համար սայլակ է ուզել, Աշոտը՝ լեգո:
   
Փոքրիկ փոթորիկ. միայն այսպես կարող եմ բնորոշել Սարգիս և Մանո Գրիգորյանների ավագ դստերը՝ Էվային, ով իր Ձմեռ պապին՝ Գրիգոր Դանիելյանի ու Հռիփսիմե Ելինյանի որդուն՝  Ալբերտոյին էլ «բմբլահան» արեց։) Էվան և Ալբերտոն ևս վաղեմի ընկերներ են, ինչն ավելի օգնեց նկարահանման ընթացքին։ Նրանք միասին երգեցին, պարեցին ու լուսանկարվեցին: Էվան ու Յանան Ձմեռ պապիկից ուզել են միևնյուն նվերը՝ աղջկական պարագաներ՝ շպարի միջոցներ, զարդատուփ և օղեր, իսկ Ալբերտոն՝ Minecraft լեգո:
       
Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Նկարահանումներն  արվել են Avenue des Fleurs-ում
Զգեստները՝  Koshtoyan fashion-ի և Mothercare-ի
Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան Արտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է