5 ֆիլմ, որոնք ապացուցում են, որ տղամարդիկ սիրում են աչքերով (լուսանկարներ)
Lifestyle«Տղամարդիկ սիրում են աչքերով»,- մենք հաճախ ենք լսում այս արտահայտությունը: Ճիշտ է կա նաև ՝ «մի ծնվիր գեղեցիկ» արտահայտությունը և կան տղամարդիկ, ովքեր ընտրել են ոչ այնքան գեղեցիկ կանանց, բայց այն, որ տղամարդիկ սիրում են գեղեցիկ կանանց փաստ է: Ընդ որում՝ գեղեցկությունը ոչ այնքան արտաքին ինչ որ տվյալներն են, այլ այն, թե ինչպես է իրեն զգում գեղեցիկ կինը. նա ինքնավստահ է, կենսուրախ, գիտի թե ինչ է ուզում: Պատահական չէ, որ արտաքին որոշակի փոփոխություններից հետո ( նոր սանրվածք, ոճային փոփոխություն) փոխվում է նաև կնոջ պահվածքը, երբ կինն իրեն գեղեցիկ է համարում, սկսում է ավելի հաճախ ժպտալ, նրա հետ ավելի հաճելի է դառնում շփվելը,իսկ տղամարդիկ սիրում են այդպիսի կանանց…Կինոարտադրության մեջ բազմաթիվ են ֆիլմերը, որոնցում կնոջ արտաքինի, ոճի փոփոխությունից հետո , նրա մոտ ամեն ինչ ստացվում է. սիրելի տղամարդ, հաջողություններ աշխատանքում…Wnews.am-ն առանձնացրել է ֆիլմեր, որոնք ապացուցում են, որ արտաքինը շատ կարևոր է և որ տղամարդիկ սիրում են աչքերով:
«Գեղեցկուհիներ». Քանի դեռ ֆիլմի հերոսուհին չի սկսում հաճախել մարզասրահ, չի հագնում սեքսուալ ներքնազգետ, չի հանում ակնոցները, նրա կյանքում ոչինչ չի ստավում, բայց հենց սկսում է փոփոխել իր արտաքինը, համոզվում է, որ կարող է«սարեր շուռ տալ» և անգամ ինքնասիրահարված պրոֆեսորը նկատում ու սիրահարվում է նրան: 
Սատանան PRADA է կրում. Մինչ գլխավոր հերոսուհին կարգի չի բերում սանրվածքը, չի սովորում գեղեցիկ հագնվել, ղեկավարների մտքով անգամ չի անցնում լուրջ աշխատանք վստահել նրան: 
Մերկ ճշմարտություն.Ինտելեկտուալ , հաջողակ պրոդյուսերի բախտը չի բերում տղամարդկանց հարցում: Մինչև նա չի հագնում ընդգծող հագուստ, չի հարդարում մազերը, չի կրում բարձրակրունկներ տղամարդիկ չեն նկատում ու չեն գնահատում նրա ինտելեկտը: 
Սաբրինա. Երբեմն հաջող սանրվածքը կարող է փոխել կյանքը : Մինչ գլխավոր հերոսուհին չի մեկնում Փարիզ, ամբողջությամբ չի փոխում ոճը նրա զգացմունքները մնում են անպատասխան: 
Ծառայողական սիրավեպ. Մինչ գլխավոր հերոսուհին չի սովորում գեղեցիկ քայլել, չի հագնում գեղեցիկ զգեստներ , չի փոխում սանրվածքը, նրա կյանքում ոչ մի վառ իրադարձություն տեղի չի ունենում, նրան չեն սիրում աշխատակիցները, նա չունի ընկերներ , իսկ ժամադրության չի էլ հիշում երբ է եղել վերջին անգամ: