Խնդիր է դրված ավելացնել դպրոցների թիվը, որտեղ ոստիկանական տեսուչներ կան. Նարինե Հովհաննիսյան
Հարցազրույցtert.am-ը գրում է.
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանական տեսուչը՝ դպրոցում ծրագրին, ասաց, որ ոստիկանների դերը դպրոցում անչափ գնահատում է:
«Ավագ դպրոցներում աշխատում են տեսուչներ, և դա արվել է երկու նախարարների համաձայնությամբ: Դա շատ է կարևորվում, որովհետև այդ տեսուչները ոչ թե միայն տեսուչի դեր են կատարում դպրոցում, այլ հոգեբանի, մանկավարժի: Նրանք դասերից հետո աշխատում են երեխայի հետ, ճշտում, թե ինչու է երեխան բացակայում, հաճախումների խնդիրը կարգավորում: Դպրոցի տնօրենները և մանկավարժներն իրենց գոհունակությունն են հայտնում այս ծրագրին»,-ասաց նա:
Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրն ընդլայնելու խնդիր են դրել: «Այսինքն եթե այսօր 18 ավագ դպրոցներում ունենք տեսուչներ, ցանկանում ենք, որ բոլոր ավագ դպրոցներում նրանք լինեն»,-ասաց նա և նշեց, որ բազմիցս ոստիկանության աշխատակիցների հետ միասին լինում են դպրոցներում, պատասխանում բոլոր այն հարցերին, որոնք հետաքրքրում են երեխաներին, ինչպես նաև նպաստում են երեխաների իրավական գիտելիքների հարստացմանը։
Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնական խնդիրները լինում են տղաների մեջ՝ կապված իրենց տարիքային առանձնահատկությունների հետ: «Լինում են նաև երեխաներ, որոնք ընտանիքի հետ ունեն խնդիրներ, և կարող են տանից դուրս գալ, և դասի չգալ»,-ասաց նա: