Ինչու ենք շատերս խուսափում մտերմությունից
Lifestyle
Հարաբերություններում մտերմությունը կարող է խոցելի լինել, շատերս խուսափում ենք դրանից, քանի որ դժվար է մնալ այնպիսին, ինչպիսին կաս մեկ այլ մարդու կողքին։
Մարդիկ խուսափում են մտերմությունից հետեւյալ պատճառներով.
Տարբեր հետաքրքրություններ ունենալու մասին բացահայտումից հետո նրանց միջեւ կոնֆլիկտ է հասունանում. «ես մի բան եմ ուզում, դու մեկ այլ» եւ եթե մանուկ հասակում ինչ-որ բան ցանկանալը անվտանգ չէր, քանի որ հաճախ պատժվում էր, ապա հասուն տարիքում էլ նման իրավիճակում հայտնվող մարդը հաճախ մեկուսանում է։ Եթե մանուկ հասակում ինչ-որ բան ցանկանալն անվտանգ էր, ապա երբ դիմացինն է արտահայտում իր ցանկությունը, նա սկսում է պնդել իրենը եւ դիմացինից պահանջում, որ բավարարի իր ցանկությունը։ Ստացվում է, որ մեկը գերազանդում է մյուսին։
Եվս մեկ տարբերակ. դուք համաձայնում եք զուգընկերոջ ցանկությունների հետ եւ հերքում ձեր հետաքրքրությունները, այդպիսով զուգընկերոջը թույլ եք տալիս կուլ տալ ձեզ, փոխում եք ձեր հետաքրքրությունները նրա հետաքրքրություններով, որպեզի չստեղծեք հակասություններ։
Սրանք շփման տարածված ձեւերն են, որոնք մարդիկ օգտագործում են տարբեր իրավիճակներում տարբեր մարդկանց հետ։
Ինչպես չտրվել մեկուսացման կամ միաձուլման։ Սա նշանակում է կանգ առնել հակասությունների սրման պահին, ընդունել ինչպես սեփական անձի, այնպես էլ դիմացինի ցանկություններ ունենալու իրավունքը, սակայն չպահանջել, որ նա բավարարի քոնը։ Այստեղ կարեւոր է պարզապես դիտարկել այդ հակասություններն ու ինքներդ ձեզ հարց տալ. ինչպե՞ս ներկա իրավիճակում չվնասելով մեկս մյուսին կարող ենք վարվել։
Հենց այստեղ էլ տեղի է ունենում մտերմությունը. դուք կարող եք երկուսդ էլ մնալ այնպիսին, ինչպիսին կաք։ Եթե տվյալ պահին իրար բարյացակամորեն եք վերաբերվում, սկսում եք համագործակցել ու գտնում եք երրորդ տարբերակը, եւ տեղի է ունենում ինչպես հարաբերությունների, այնպես էլ դրա մասնակիցների զարգացում։
Տարածված խոսք կա. երկու հրեա, երեք կարծիք, այն հենց այս իրավիճակի մասին է։
Աղբյուրը՝ Wnews.com