Ծնողները փոքրիկին հայտնել են իրականությունը Ձմեռ պապի գոյության մասին. նրա արձագանքն ապշեցնող է (ֆոտո)
LifestyleԱմանորին շատերն են սպասում և հատկապես երեխաները: Նրանք ամանորյա գիշերը միշտ լի են լինում այն սպասումով, որ առավոտյան արթնանալուց հետո տոնածառի տակ Ձմեռ պապիկի բերած նվերների կհանդիպեն:
Իհարկե, տարիքի հետ երեխաները սկսում են գիտակցել, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, սակայն մինչև այդ նրանք ապրում են հեքիաթային սպասումներով: Երեխաների ծնողները այդ ժամանակ ամեն ինչ անում են, որ նրանց համար ամեն ինչ լինի հեքիաթային, սակայն լինում են դեպքեր, երբ ծնողները այնքան ոչ հաշվենկատ են լինում, որ փոքրիկին բացահայտում են ճշմարտությունը և կոտրվում:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչներ Նիքի Ադամսը և իր ամուսինը որոշեցին ասել իրենց 10-ամյա աղջկան, որ Սանտա Յլաուսը գոյություն չունի: Փոքրիկի սիրտը կոտրվեց: Դա առավելապես երևաց նրա կողմից արված հաղորդագրության մեջ, որտեղ նա նշում էր, որ իր մանկական երազանքները փշրվել են և իրեն մինչև այդ խաբել են ու ինքն այլևս չի կարող հավատալ իր ծնողներին: Ահա երբեմն այսպիսի սխալներ են լինում ծնողների կողմից, որոնց պատճառով փշրվում է փոքրիկների մանկությունը և հեքիաթային աշխարհը:
.jpg)