Կինը պատմեց, թե ինչպես է դաստիարակում 6-ամյա որդուն. Կարճ ժամանակում Facebook-ում նրան 3 միլիոն մարդ աջակցեց
LifestyleԵրիտասարդ մայրիկը Ֆեյսբուքում հրապարակեց, թե ինչպես է դաստիարակում որդուն: Կարճ ժամանակում սոցիալական ցանցում նրան ավելի քան 3 մլն մարդ աջակցեց:
«6-ամյա տղաս ամիսը մեկ անգամ ինձ հրավիրում հանդիպման՝ ընթրելու: Նա իմ առջև բացում է դռները, տեղաշարժում է աթոռը, երբ նստում եմ, պատմում է՝ ինչպես է անցել իր օրը և հարցնում է՝ ինչպես է անցել իմ օրը: Այնուհետև նա վճարում է հաշիվը գումարով, որը վաստակել էր տնային գործեր կատարելով: Նա նույնիսկ թեյավճար է թողնում մատուցողին:
Այդպիսով նա սովորում է՝ ինչպես պետք է վերաբերվել աղջիկներին, ինչպիսին պետք է լինի հանդիպումը: Նրան սովորեցնում եմ ճիշտ դրսևորել սեղանի մոտ, բացատրում եմ, որ սեղանի մոտ սմարթֆոնի մեջ խորանալն անարգանք է դիմացինի հանդեպ:
Նա սովորում է գնահատել փողը, ճիշտ վավել դրա հետ: Միաժամանակ պատվերի ընդհանուր գինը հաշվելիս նա կրկնում է մաթեմատիկա: Այո, նա դեռ փոքր է, բայց արդեն հիմա պետք է սովորի այս ամենը: Երեխային սովորեցնել հարգել դիմացիններին և հատկապես կանանց, երբեք ուշ չէ:
Ես կին եմ, ով նախկինում ենթարկվել է բռնությունների, ում հետ վարվել են ինչպես դատարկության: Ինձ համար կարևոր է տղայիս սովորեցնել լինել հարգալից»: