Հոլիվուդում տեղի է ունենոմ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունը
Lifestyle1in.am-ը գրում է.
Լոս Անջելեսում տեղի է ունենում Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը՝ Հոլիվուդի ամենանշանակալի իրադարձություններից մեկը: Այս մասին գրում է BBC-ն:
Արարողությունը վարելու պատիվը կրկին բաժին է ընկել բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսին:
Համարվում է, որ «Ոսկե գլոբուս»-ի հաղթողներն «Օսկար»-ի առավել հավանական թեկնածուներ են դառնում:
«Ոսկե գլոբուս» են ստացել Քեյթ Ուինսլեթը (Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Սթիվ Ջոբս» ֆիլմում), Ռեյչել Բլումը (Սերիալի լավագույն դերասանուհի): «Լավագույն կատակերգական սերիալ» է ճանաչվել «Մոցարտը ջունգլիներում»-ը, «Սերիալի լավագույն դերասան»՝ Ջոն Հեմը, «Խելագարները» սցենարում, «Լավագույն կատակերգու դերասան»՝ Մեթ Դեյմոնը («Մարսեցին») և այլք:



