Անակնկալներն արդեն սկսվել են, առավոտից չեն դադարում հեռախոսազանգերը. Գրիգոր Դանիելյանը նշում է իր 32 ամյակը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Այսօր` հունվարի 11-ին, դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանի ծննդյան օրն է: «Ֆուլ հսուսի»-ի սիրված Մուշեղն այսօր դառնում է 32 տարեկան: Նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված տոնական տորթով լուսանկարներից հասկանալի է դառնում, որ դերասանի անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից:

Life.panorama.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչպես է Գրիգորը պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը, սակայն մեզ հետ զրույցում դերասանը հայտնեց, որ խիստ կարեւոր աշխատանքային ժողովի է եւ արտահայտվեց շատ կարճ.
«Ինձ համար այսօր նախ աշխատանքային օր է: Այս պահին էլ կարեւոր ժողովի եմ մասնակցում, որից հետո կրկին պետք է աշխատեմ: Եթե գործերը շուտ ավարտենք, ապա երեկոյան կփորձենք նշել ծննդյանս օրը, իսկ եթե ոչ, ապա անպայման ընտանիքիս հետ փոքրիկ երեկույթ կկազմակերպենք»- նշեց դերասանն ու հավելեց, որ անակնկալների մեկնարկն արդեն սկսված է.
«Ուրախ եմ, որ մարդիկ հիշում են, որ այսօր ծննդյանս օրն է, բոլորին շատ շնորհակալ եմ: Անակնկալներն արդեն սկսվել են, առավոտից չեն դադարում հեռախոսազանգերը. նման ուշադրությունն ինձ միայն հաճելի է»,- նկատեց նա` հավելելով, որ աշխատանքի պատճառով երկար խոսել չի կարող:

Life.panorama.am-ը եւս միանում է շնորհավորանքներին եւ Գրիգոր Դանիելյանին նորանոր ձեռքբերումներ մաղթում: