Խելագարությանը համարժեք. Ճապոնիայում աղջիկները քայլում են տակդիրով, որպեսզի…
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Տարօրինակ է, երբ մարդիկ գերադասում են կրել անհարմար տակդիրները՝ օրեկան 2-3 անգամ զուգարան գնալու փոխարեն: Մեծահասակների համար նախատեսված ճապոնական տակդիրներն ավելի լայն կիրառություն են գտնում կանանց շրջանում: Բացատրությունը մեկն է՝ ճապոնուհիներն ասում են, որ դրա շնորհիվ շատ ժամանակ են խնայում:
Ճապոնիայի հասարակությանը վաղուց է հուզում կանանց մոտ տղամարդուն հատուկ հատկանիշների դրսևորման հարցը: Առկա են նաև հոգեբանական խնդիրներ, որոնք այսօր բնորոշ են ճապոնուհիներին: Նրանք, մասնավորապես, չեն հավաքում իրենց սենյակներն ու քիչ ժամանակ են հատկացնում անձնական հիգիենային: Այժմ էլ որպես գլխավոր խնդիր ճապոնական հասարակաության առջև ծառացել է կանանց կողմից տակդիրների օգտագործման հարցը:
25-ամյա Կաորի Ադաչին, օրինակ, աշխատում է անշարժ գույքի գործակալությունում: Վերջին 6 ամիսների ընթացքում նա անընդհատ տակդիր է կրում: Կաորին ասում է, որ այժմ պարզապես զուգարան չի գնում, իսկ տակդիր չի կրում միայն այն ժամանակ, երբ հանդիպում է իր ընկերոջ հետ: