Միհրան Ծառուկյանն` իր մասնակցությամբ սիթքոմի, նոր հոլովակի եւ ալբոմի մասին
LifestyleՇուտով հայկական հեռուստաեթերում կհայտնվի Միհրան Ծառուկյան-Մերի Մակարյան “հակամարտության” շնորհիվ արդեն իսկ խոսակցությունների կիզակետում գտնվող նոր սիթքոմ: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ընդգրկված է “Full House”-ի դերասանական կազմում, սակայն մանրամասներ հաղորդել չի ցանկացել:
Միհրանը նաեւ նշել է, որ այլ անակնկալներ կմատուցի իր երկրպագուներին: Նա “Ծնունդդ շնորհավոր” տեսահոլովակը ներկայացնելուց հետո շարունակել է ակտիվ գործունեություն ծավալել` ձայնագրելով նոր երգեր, եւ արդեն իսկ նախատեսում է ձայնասկավառակ թողարկել.“Կարծում եմ` մինչեւ տարեվերջ կհասցնեմ իրականացնել պլաններս”: Հոկտեմբերին կկայանա երգչի նոր տեսահոլովակի պրեմիերան: Չցանկանալով փակագծերը բացել` նա վստահեցրել է, որ այն տարբերվելու է նախորդներից: Միհրանը նաեւ հայտնել է, թե պատրաստվում է համերգային շրջագայությամբ մեկնել Ռուսաստանի մի շարք քաղաքներ: Աղբյուր` Bravo.am

