WTI նավթի գինը ցած Է ընկել 31 դոլարից
ՏնտեսությունWTI նավթի գինն ասիական շուկաներում ցած Է ընկել բարելի դիմաց 31 դոլարից: Փետրվարի մատակարարման նավթի բարելի գինը հունվարի 12-ին Երեւանի ժամանակով ժամը 10-ի դրությամբ ընկել Է մոտավորապես 75 ցենտով՝ մինչեւ 30,60 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Առավոտվա դրությամբ` Brent-ի գինը նույնպես ընկել Է՝ կորցնելով ավելի քան 50 ցենտ, բայց պահպանվում Է 31 դոլարից բարձր նշագծի վրա կազմելով 31,02 դոլար:
«Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը իրադրությունը մեկնաբանած փորձագետի կարծիքով՝ նավթի գների շարունակվող անկման հիմնական պատճառը դարձել Է դոլարի փոխարժեքի աճը:
Նշենք, որ նավթի գների անկումը շարունակվում Է արդեն մի քանի օր: Brent-ի եւ WTI-ի գներն անցյալ շաբաթ նվազել են շուրջ 12 տոկոսով՝ նորացնելով 12-ամյա վաղեմության նվազագույն ցուցանիշները: