Երգչուհի Լանա դել Ռեյին հետապնդող մոլագարը երեք ամսով ազատազրկվել է
LifestyleԼանա դել Ռեյը ակնհայտորեն տառապում է իր փառքից: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ երգչուհուն երկու ռուս երկրպագուհիներ են հետապնդում, իսկ հիմա, TMZ–ի փոխանցմամբ, ճաղերի հետեւում է հայտնվել նաեւ ոմն Զախարի Սելֆ, որն ապօրինաբար ներխուժել էր աստղի տուն:
Տղամարդուն, որը հայտնի թմրամոլ է, անցած տարվա նոյեմբերին գտել էին երգչուհու՝ Մալիբուի առանձնատան ավտոտնակում պառկած: Նրան հայտնաբերել էին Լանայի տունը վերանորոգող բանվորները: Ճիշտ է, տղան հասցրել էր փախչել, բայց մի քանի օր առաջ նրան գտել են Քանզասում. ի դեպ, նրան հաջողվել էր տուն ներխուժել սոցցանցերի շնորհիվ, որտեղ Լանայի տան լուսանկարն էր տեղադրվել:

19-ամյա պատանին ոստիկանությանը հայտարարել է, որ երգչուհուն սկսել է հետապնդել դեղերի ազդեցության տակ. երիտասարդը Լանային նամակներ էր ուղարկում, որտեղ հավաստիացնում էր, որ իրենք նշանված են:
Նշենք, որ Սելֆին արգելել են առաջիկա 10 տարիներին մոտենալ երգչուհուն: Բանտից հետո տղան հինգ տարի ոստիկանության տեսադաշտում կմնա:
- See more at: http://style.news.am/arm/news/27965/ergchuhi-lana-del-reyin-hetapndox-molagary-ereq-amsov-azatazrkvel-e.html#sthash.xjisDFlC.dpuf