Բրեդ Փիթի «խորհրդավոր պատմությունը». դերասանի երկրպագուները փնտրում են նրա երիտասարդության գաղտնիքը (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունից հետո Բրեդ Փիթը համացանցի օգտատերերին նոր քննարկելու թեմա է տվել։ 52-ամյա դերասանի երկրպագուները ապշել են, թե որքան երիտասարդ տեսք ունի նա իր տարիքում։
Գեղեցիկ սափրված և սմոքինգ հագած Բրեդ Փիթը իսկապես փայլուն տեսք ուներ։ Լուսանկարներում նա ոչնչով չի զիջում իր կողքին կանգնած 35-ամյա դերասան Ռայան Գոսլինգին (որի հետ նա նկարահանվել է The Big Short ֆիլմում)։
Twitter-ի օգտատերերը փորձում են գուշակել, թե ինչպես է նրան հաջողվում նման երիտասարդ տեսք ունենալ.
- Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե ինչ կախարդական բառեր է ասում Բրեդ Փիթը, որպեսզի միշտ երիտասարդ մնա
- Ինչպիսի՞ լասյոն է օգտագործում Բրեդը կամ ի՞նչ կախարդական բժիշկի է այցելում, որպեսզի այսպիսի տեսք ունենա
- Սա Բրեդ Փիթն է 2016 թվականի՞ն։ Ինչո՞ւ է նա այսքան երիտասարդ։
Մարդիկ դեռ շարունակում են գուշակել Բրեդի երիտասարդության գաղտնիքը։


