Քանյե Ուեսթին առանց Քիմ Քարդաշյանի եւ երեխաների «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում
LifestyleՊապարացիները «բռնացրել են» Քանյե Ուեսթին Լոս Անջելեսի օդանավակայանում:

38-ամյա ռեփերը լավ տրամադրություն ուներ, սակայն կինն ու երեխաները նրա հետ չէին: Քանյեն, ինչպես միշտ, ոճային էր հագնված, գլխին՝ Yeezus գլխարկ:

Նշենք, որ ամանորյա գիշերը թողարկել է իր նոր սինգլը՝ Facts: Երգը կարելի է լսել ռեփ երգչի էջում: Երգում հիշատակվում է ԼեԲրոն Ջեյմսը, Ջիմմի ֆելլոնը ու ինքը Քանյեն՝ նախագահ դառնալու մտադրության մասին իր սեպտեմբերյան հայտարարությամբ:

Ի դեպ, մի քանի օր առաջ Քանյեն հայտնել էր, որ իր նոր ալբոմը կթողարկվի փետրվարի 11-ին:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը 2015 թ. մոլորակի ամենաոճային տղամարդն է ճանաչվել՝ ըստ GQ–ի: