Հազար տղամարդկանց հետ սեքսով զբաղված կինը, ինչպես պարզվեց, տղամարդ է (լուսանկարներ)
LifestyleՄեծ Բրիտանիայի 42-ամյա բնակչուհի Քրիսթալ Ուորենի պատմությունը ցնցել է ողջ Եվրոպան: Պարզվում է, որ տիկին Քրիսթալը ժամանակին եղել է Բրիտանիայի բնակիչ Քրիստոֆեր Սնոուդենը, սակայն խնդիրը ոչ թե Քրիսթալ-Քրիստոֆերի սեռափոխությունն է, այլ այն փաստը, որ տիկինը սեքսով է զբաղվել մոտ 1000 տղամարդկանց հետ, ովքեր նույնիսկ չէին էլ կասկածում, որ իրենց զուգընկերուհին տղամարդ է:

Ուորենը դեռ պատանեկության տարիներին հասկացել էր, որ իրականում ինքն իրեն կին է զգում, կին, որը բանտարկված է տղամարդու մարմնում: Քրիստոֆերը հաճախակի հագնում էր մոր հագուստը և զբոսնում Լոնդոնի մարդաշատ փողոցներով` զգալով իրեն իսկական կին:

Մի քանի տարի անց Քրիստոֆերը հորմոնալ բուժումներ է սկսում, որոնց արդյունքում նրա մարմինը մի շարք փոփոխությունների է ենթարկվում, իսկ կուրծքը սկսում է մեծանալ: Կամաց-կամաց Քրիստոֆերը վերածվում է Քրիսթալի, իսկ 2005-ին նա վիրահատվում է` վերջնականապես փոխելով իր սեռը:

Քրիսթալը պատմել է, որ խիստ կախվածություն ունի սեքսից և որ իր հազար տղամարդկանցից և ոչ ոք մինչև հրապարակային խոստովանությունը չգիտեին, որ ժամանակին նա նույնպես տղամարդ է եղել:

