Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով պիցցա
LifestyleԲաղադրությունը՝
Միջին կարտոֆիլ – 7 հատ
Ալյուր – 2-3 ճաշի գդալ
Սոխ – 1 հատ
Պահածոյացված թունա – 1 բանկա
Պոմիդոր- 6 հատ,
Պահածոյացված պղպեղ – 1 հատ
Առանց կորիզի ձիթապտուղ – 12 հատ
Չորացրած կանաչիներ – 1 ճաշի գդալ
Պանիր տարբեր տեսակի – 200 գրամ
Ձու- 2 հատ,
Աղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը եփել և խյուս պատրաստել, պոմիդորը կտրատել, պղպեղը կտրատել, իսկ սոխը կտրատել կիսալուսնաձև:



Կարտոֆիլի խյուսի վրա լցնել ալյուր, չորացրած կանաչիներ, և ձու ջարդել վրան: Այս զանգվածը ամբողջությամբ խառնել և այն դնել կաթսայի մեջ:

Կարտոֆիլի զանգվածի վրա լցնել առանց կորիզի ձիթապտուղ, պոմիդոր, սոխ, պղպեղ, թունա և վրան քերած պանիր լցնել:


Դնել 180-190C ջեռոցի մեջ 25-30 րոպե: