Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Լամ. Ժամանակն է փոխելու «Ոսկե գնդակը». այն ընդամենը մրցույթ է հարձակվողների համար

Սպորտ

«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը «Goal.com»-ի իր սյունակում առաջարկել է փոխել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ձևաչափը։

«Ի՞նչ կասեիք «Ոսկե գնդակի» հաջորդ տարվա հավակնորդներին «Facebook»-ի միջոցով ընտրելու մասին։ Դա կարող է արդիական տարբերակ լինել, և արդյունքը կլիներ նույնը, ինչ եղավ երկուշաբթի օրը։

«Fabebook»-ում երեք ամենաճանաչված մարզիկներն են Կրիշտիանու Ռոնալդուն՝ 108 միլիոն հետևողներով, Լիոնել Մեսսին՝ ավելի քան 81 միլիոնով, և Նեյմարը՝ 54 միլիոն երկրպագուներով։

Առաջինը. ես ուզում եմ ասել, որ Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են։ Որևէ քննարկումից վեր է այն, որ նրանք արժանիորեն են ներկայացվել այդ անվանակարգում։

Բայց ես հարցնում եմ ինքս ինձ՝ ի՞նչ է նշանակում քվեարկել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար։  Իհարկե, դա մրցանակ է տարվա լավագույն ֆուտբոլիստի համար։ Դա նշանակում է՝ այն դաշտում ցույց տրվածի և նվաճած մրցանակների համար է։ Միայն մի ֆուտբոլիստ, ով ոչ միայն միայն միջազգային հանդիպումների է մասնակցում, այլև հաջողակ է բարձրագույն մակարդակում, կարող է հավակնել այդ մրցանակին։

Այս բանաձևում որևէ սխալ չկա։ Դա նշանակում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը մեկն է, ով միջազգային խաղացող է և մասնակցում է ակումբային բարձրագույն մրցաշարերին։

Բայց երբ քվեարկողները ազգային մարզիչներն են, ազգային հավաքականների ավագներն ու 209 երկրներից ընտրված լրագրողների խումբը, ես համոզված եմ, որ նրանցից միայն մի քանիսն են, շնորհիվ իրենց գիտելիքների, մտածում թեմայի մասին։ Ես ինքս նախկինում հինգ անգամ քվեարկել եմ և չեմ առանձնացնում ինձ այդպես վարվողների ցանկից։

Ես գիտեմ գործընթացը։ Մրցաշրջանի ընթացքում դու հաղորդագրություն ես ստանում, որով խնդրում են ցանկում ընդգրկված խաղացողներից երեքին ընտրել։ Եվ այդ ժամանակ դու պարզապես գնում ես ակնհայտ ընտրության, ինչը մեզ կրկին հանգեցնում է «Facebook»-ին։ Դու ճնշման տակ ես ամենամեծ ճանաչումն ունեցող անունների պատճառով, խաղացողներ, ում մասին դու անմիջապես հիշում ես լուսանկարներով կամ հանդիպումներով։ Խաղացողներ, ովքեր ամենուր են, դաշտում և դրանից դուրս։ Դու քվեարկում ես «ամենատեսանելի» խաղացողների օգտին։

Ահա թե ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել «աշխարհի լավագույն հարձակվողի» կոչման համար քվեարկության։ Սա իմ մասնավոր կարծիքը չէ՝ որպես պաշտպանությունում հանդես եկող խաղացողի, այլ չեզոք և վիճակագրությամբ ապացուցված փաստ։

Ֆաբիո Կանավարոն միակ իսկական պաշտպանն է, ով նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անմոռանալի Լոթար Մաթեուսը այդ մրցանակը 1991-ին ստացել է որպես կիսապաշտպան, նրանից հետո Զինեդին Զիդանը, բայց Մաթեուսը շատ ավելի հարձակվողական էր մտածում։ Երկուսն էլ այդ մրցանակները նվաճել են թվային դարաշրջանի սկսվելուց առաջ։ Օլիվեր Կանն ու Մանուել Նոյերը բարձրացել են բեմ, սակայն ոչ մի դարպասապահ չի նվաճել այդ մրցանակը, բացի 1963-ին Լև Յաշինից։ Երկար պատմությունը կարճ կապելով՝ միայն շատ գոլեր խփող ֆուտբոլիստներն են ունակ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումն ստանալուն։

Իհարկե, երբ գնդակը ցանցում է, դա կախարդական պահ է ֆուտբոլ խաղացող երեխաների համար և նրանց մոտիվացնում է ակումբներին միանալու։ Մեր սպորտը կարիքն ունի մահացու հարձակվողների, գոլահարների, հերոսների...

Բայց ֆուտբոլը շատ ավելին է, քան փառքի ակնթարթները։ Այն թիմային աշխատանք է, միասնություն, պաշտպանություն, փոխանցումներ, զոհաբերություն։

Երբ ՖԻՖԱ-ն մրցանակ է հանձնում, այն չպետք է մարքեթինգային մրցանակ լինի, որը հանրությունը շնորհում է մեդիայի ստեղծած խենթ սպորտի արդյունքում։ Հնարավոր է՝ չպետք է անհատական մրցանակ լինի թիմային մարզաձևում, այլ, ի հավելում տարվա խորհրդանշական հավաքականի, փոխարենը պետք է լինեն չորս մրցանակներ լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի համար։

Սա այն պատճառով է, որ, իմ կարծիքով, չի կարող լինել մի մարդ, ով աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ 2015-ին Լիոնել Մեսսին արժանի էր աշխարհի լավագույն հարձակվողի մրցանակին։ Շնորհավորում եմ, Մեսսի»,-գրել է Լամը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի