Հետաքրքրական փաստեր Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Խորհրդավոր ընթրիք (իտալ.՝ Il Cenacolo կամ L’Ultima Cena), Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերողորմնանկար է, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։
Շատ հետաքրքրական, թեև մի քիչ անեկդոտային մանրամասնություններ է հաղորդում Վազարին։ Նա ասում է. «Պատմում են, որ վանքի պրիորը համառորեն Լեոնարդոյից պահանջում էր ավարտել իր ստեղծագործությունը, քանզի նրան տարօրինակ էր թվում, որ Լեոնարդոն, խոհերի մեջ ընկղմված, ժամերով կարող է կանգնել նկարի առջև ու ոչինչ չանել։Ցանկանում էր, որ նա վրձինը ձեռքից ցած չդնի:Դրանով չբավարարվելով` նա նույնը սկսեց պնդել դքսի մոտ և այնքան նրա գլուխը տարավ, որ վերջինս ստիպված մարդ ուղարկեց Լեոնարդոյի ետևից և սիրալիրությամբ խնդրեց գործի անցնել՝ ամեն կերպ հասկացնելով, որ այդ բոլորը պրիորի պահանջով է անում։ Դա Վինչին տեղեկացրեց դքսին, որ միայն երկու գլուխ է մնացել նկարելու։ Դրանցից մեկը Քրիստոսի գլուխն է, որի տիպարը նա չի ցանկանում երկրի վրա որոնել:Պակասում է նաև Հուդայի գլուխը։
Շարունակությունը՝ այստեղ.