Դեւիդ Բոուիի հուշահամերգի տոմսի համար 3000 դոլար են առաջարկում
LifestyleԴեւիդ Բոուիի մահը ցնցեց ամբողջ աշխարհին:
ԱՄՆ-ում՝ Քարնեգի Հոլում, պատրաստվում են Դեւիդ Բոուիի հիշատակին նվիրված The Music of David Bowie համերգին: Ուշագրավ է, որ տոմսերը վաճառվել են մեկ ժամում՝ տոմսի համար մոտավորապես 1000 դոլար գնով: Երկրպագուներից շատերն էլ առաջարկում են տոմսի համար 3000 դոլար վճարել, բայց առայժմ ոչ ոք չի վերավաճառել իր տոմսը, գրում է TMZ-ը:

Համերգը կկայանա մարտի 31-ին:
Ի դեպ, Մեծ Բրիտանիայից ոմն Դենիել Չերչիլ հանրագիր է ստեղծել, որի տակ արդեն ստորագրել են երգչի բազմաթիվ երկրպագուները եւ որն ուղարկվելու է Միջազգային աստղագիտական միություն: Հանրագրի հեղինակն առաջարկում է Մարսը վերանվանել Դեւիդ Բոուիի պատվին: