Քիմ Քարդաշյանը հիշել է Kurv Magazine-ի համար իր կրքոտ ֆոտոշարքը
LifestyleՔիմ Քարդաշյանը իր kimkardashianwest.com կայքում հիշել է Kurv Magazine-ի համար արված իր կրքոտ ֆոտոշարքի մասին: Ֆոտոսեսիան 2009 էր իրականացվել ու պարզ չէ, թե ինչու է հեռուստաաստղը նորից անդրադարձել դրան:

Այն ժամանակ Քիմը ներկայացել էր Բարբիի կերպարանքով: Ֆոտոնկարահանումների որոշ մանրամասների մասին 35-ամյա հեռուստաաստղը միայն հիմա է պատմել:

«Սա իմ ամենադժվար ֆոտոսեսիաներից մեկն էր: Ես աշխատում էի Քլայդ Հայգուդի հետ, մազերս շեկ էի ներկել: Պետք էր արագ նկարել այդ նյութը ու միանգամից մուգ գույն ներկել մազերս՝ հաջորդ ֆոտոսեսիայի համար»:
Աստղին լուսանկարել էր Թոնի Դյուրանը: