Քայլի Ջեններն առայժմ մտադիր չէ ներել իր բոյֆրենդ ռեփեր Tyga-ի դավաճանությունները
LifestyleԸստ երեւույթին Քայլի Ջեններ-ռեփ երգիչ Tyga զույգի հաշտության համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: 18-ամյա Քայլին իր բոյֆրենդի դավաճանությունների մասին լուրերի ֆոնին որոշել է առայժմ նրա հետ չհայտնվել տեսախցիկների տեսադաշտում:
Հիշեցնենք, որ ռեփ երգիչը դավաճանել էր աղջկան բրազիլացի մոդել Աննալու Կարդազուի հետ:

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն էլ դրանից հետո որոշել է մենակ ներկայանալ աշխարհիկ միջոցառումներին, օրինակ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության հավաքույթին Քայլին ներկայացել էր Քորթնի Քարդաշյանի հետ:

Չնայած, երեկ զույգին «բռնացրել են» Բեւերլի Հիլզում, ուր նրանք առանձին-առանձին են ժամանել:

