Mardan-Palace. շքեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ (լուսանկարներ)
LifestyleՄիջերկրական ծովի ամենաթանկարժեք հանգստավայրը համարվող Mardan-Palace հյուրանոցային համալիրը առաջին անգամ իր դռներն է բացել 2009թ.-ին:
Հանգստավայրը կառուցվել է հրեական ծագմամբ հայտնի ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի կողմից:
Իսմայիլովը հյուրանոցին տվել է իր հոր անունը:
Բացմանը մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թոմ Ջոնսը, Մերայա Քերին և Պերիս Հիլթոնը: Համալիրը կառուցվել է 1.4 միլիարդ դոլարով, այն ունի Միջերկրական ծովի ավազանում ամենամեծ ջրավազանը և 2400 ձկներով ակվարիումը:
Հյուրանոցը ունի 546 շքեղ համարներ:
Ճարտարապետները Mardan-Palace-ում փորձել են համատեղել Օսմանյան կայսրության ճարտարապետական ոճը և արդի դիզայնը:





